Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

10:54   27 Հունվար 2021    176

Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ հունվարի 26-ի երեկոյան դրությամբ պատվաստում են ստացել նոր կորոնավիրուսի դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երկու աղբյուր:

Ըստ նրանց տեղեկությունների՝ պատվաստվածների մեծ մասը վարչակազմի այն աշխատակիցների թվից են, որոք իրենց պարտականությունները կատարում են անմիջականորեն Սպիտակ տան տարածքում:

Հենց նրանց Է իրավունք տրվում, նշում Է հեռուստաընկերությունը, առաջնահերթ կարգով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու:

Ըստ րում նաեւ արդեն սկսվել Է վարչակազմի այն աշխատակիցների պատվաստումը, որոնք աշխատում են հեռավար ռեժիմով:

CNN-ի աղբյուրները նշում են, որ առաջիկա շաբաթներին, ինչպես սպասվում Է, պատվաստանյութ կստանան Սպիտակ տան բոլոր աշխատակիցները: ԱՄՆ-ի նախագահն ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջն դեղաչափն ստացել Է անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին, իսկ երկրորդն՝ ընթացիկ տարվա հունվարի 11-ին: Փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:

Պատրաստուկի երկրորդ դեղաչափը նրան ներարկվել Է հունվարի 26-ին:

Պարենի եւ դեղորայքի որակի հարցերի վարչությունը դեկտեմբերին հավանություն Է տվել COVID-19-ի դեմ պատվաստանյութին, որը մշակել են Pfizer եւ BioNTech ընկերությունները: Նաեւ հավաստագրվել Է այն պատվաստանյութը, որը թողարկում Է Moderna ընկերությունը: Պատրաստուկներն արդեն տարածում են բնակչության շրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները