Գերմանիայի ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղում մեզ պետք է ամուր լուծում

09:15   27 Հունվար 2021    349

«Լեռնային Ղարաբաղում մեզ պետք է ամուր լուծում», - Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում իր երկրի նախագահության շրջանակներում՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

Նա հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ավանդը ներդնել գործընթացում և օգնել լուծում գտնելուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք շարունակում ենք աշխատել ԵՄ մեր գործընկերների հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Արևելյան գործընկերության համատեքստում՝ հուսալով, որ երկու երկրները կարող են համաձայնության գալ:

Նույնիսկ խաղաղության հասնելուց հետո, երկու երկրներն էլ բախվեցին դժվարությունների հետ: Այս գործընթացում ցանկացած առաջընթաց կախված կլինի երկու երկրների միմյանց հետ երկխոսության մեջ մտնելու ցանկությունից, և մենք, անշուշտ, աջակցում ենք այս գործընթացին: Մենք գիտենք, որ այս գործընթացն իր ազդեցությունն է թողնում կայունության վրա, ինչպես երկու երկրներում, այնպես էլ տարածաշրջանում», - ասել է Մաասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները