Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 195, մահվան՝ 7 նոր դեպք

11:12   27 Հունվար 2021    698

Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 427-ի:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3056 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունվարի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 761 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3817-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 649 է, ընդհանուր առողջացածներինը՝ 156 053, փաստացի բուժվողներինը՝ 6557 (մեկ օրում նվազել է 461-ով): Մեկ օրում արվել է 2144 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 641 626 թեստ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները