Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին վարակվել է կորոնավիրուսով

11:23   27 Հունվար 2021    170

Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին վարակվել է COVID-19-ով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Վարակվածների հետ շփվելուց հետո հւնվարի 23-ին ինքնամեկուսացա։ Վերջնաժամկետից հետո ես արեցի PCR թեստ, որի պատասխանը դրական էր»,- գրել է Զալկալիանին:

Նա նշել է, որ տանն է բուժում ստանում։

Մինչև օրս Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254 822-ի, որից 244,446-ը բուժվել են, 3,096-ը՝ մահացել:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները