Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 100 միլիոնը

11:29   27 Հունվար 2021    168

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 միլիոնը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանի կայքը, որն ամփոփում է իշխանությունների, ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները։

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով է վարակվել մոլորակի 100 243 101 բնակիչ, մահացել՝ 2 156 850-ը,ապաքինվել՝ ավելի քան 55 մլն-ը։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի բռնկումը պանդեմիա էր հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները