Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Երկրաբանական ազգային ինստիտուտին։ Զգալի վնասի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ամենաուժեղ ցնցումները զգացվել են երեկ ուշ երեկոյան՝ Կուլյար-Վեգա(4,2 մագնիտուդ) և Սանտա-Ֆե (4 և 4,3) շրջաններում։
Եվս մի քանի ցնցումներ գրանցվել են գիշերը։ Իշխանությունները կոչ են արել բնակիչներին հանգստություն պահպանել։
Վերջին շրջանում Անդալուսիայում սեյսմիկ ակտիվությունն ուժեղացել է․ դեկտեմբերից այնտեղ գրանցվել է ավելի քան 150 երկրաշարժ։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իսպանիա