Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.28 տոկոսով կամ 5.25 դոլարով` կազմելով 1845.6 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.59 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 25.387 դոլար, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ներդրողների համար այս շաբաթ առանցքային իրադարձություններից մեկը կդառնա Դաշնային պահուստային համակարգի նիստի արդյունքների հրապարակումը: Ակնկալվում է, որ կարգավորիչը կպահպանի բազային տոկոսադրույքը տարեկան 0-0.25 տոկոսի մակարդակում, ինչպես նաեւ անփոփոխ կթողնի ակտիվների հետգնման ծրագրի ծավալը` շարունակելով փափուկ դրամավարկային քաղաքականության պահպանման ուղղությունը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ոսկի