Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության աղբյուրները։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ 8 ավտոբուս և 17 մասնավոր մեքենա է վնասվել։
Միևնույն ժամանակ, բողոքի ակցիաների մասնակիցները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նաև ցույցերի ավելի քան 20 մասնակից:
Չորեքշաբթի առավոտյան քաղաքային ոստիկանությունը անկարգությունների և վանդալիզմի 15 գործ է հարուցել Հանրապետության օրը գյուղատնտեսության մասին սեպտեմբերին ընդունված օրենքներից դժգոհող գյուղացիների և ֆերմերների կողմից կազմակերպված այսպես կոչված՝ «տրակտորների երթի» ընթացքում։
Նշվում է, որ ոստիկանների և ցուցարարների բախումները տեղի են ունեցել քաղաքի 6 շրջաններում։
Բախումների ընթացքում մահացել է մեկ մարդ։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են բողոքի ակցիաների մասնակիցները, զոհվածը գնդակահարվել է ոստիկանության կողմից: Սակայն ոստիկանություն հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ցուցարարը, նախնական վարկածով, տրակտորի տակ է ընկել։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Նյու-Դելի