ԱՄՆ-ում «Moderna»-ի հարյուրավոր պատվաստանյութեր փչացրած բուժաշխատողը խոստովանել է հանցանքը

11:58   27 Հունվար 2021    186

ԱՄՆ-ում բուժաշխատողը խոստովանել է, որ կանխամտածված փչացրել է «Moderna coronavirus» պատվաստանյութի գրեթե 600 դեղաչափ:

Նախկինում տղամարդը Վիսկոնսինի Aurora Medical Center բժշկական կենտրոնի աշխատակից է եղել:

Մեղադրյալի խոսքերով, ինքը կասկածանքով է վերաբերվել ցանկացած պատվաստանյութի, հատկապես Moderna- ին:

Իրավապահ մարմինների աշխատակիցները նշում են, որ ամերիկացին «դավադրության տեսության» կողմնակից է է եղել, համաձայն որի՝ կորոնավիրուսի դեմ դեղը «մարդկանց համար անվնաս չէ, այն կարող է վնասել նրանց և փոխել նրանց ԴՆԹ-ն»:

Տղամարդը գիշերը երկու անգամ սառնարանից հանել է ամպուլների տուփերը և մի քանի ժամից նորից հետ դրել դրանք: Նշվում է, որ այս խմբաքանակի պատվաստանյութերը ներարկվել են մոտավորապես 57 պացիենտի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները