Ադրբեջանի ԱԳՆ. ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կողմից բանաձևի նախագծում ուղղումներ մտցնելու փորձերը ձախողվել են

09:04   27 Հունվար 2021    305

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը պատասխանել է՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային կոմիտեի՝ «2020 թվականին ԵԽԽՎ-ի մոնիտորինգի ընթացակարգի կատարման ընթացքի մասին զեկույց»-ի հետ կապված ԶԼՄ-ների հարցին։

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային կոմիտեն հունվարի 25-ին ընդունել է՝ «2020 թվականին ԵԽԽՎ-ի մոնիտորինգի ընթացակարգի կատարման ընթացքի մասին զեկույցի մասին» բանաձևը։

«Նշվել է, որ ամենամյա ավանդական հաշվետվության հետ կապված, բանաձևի նախագծում գնահատվում են այն հիմնական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մոնիտորինգի ընթացակարգին, կամ հետմոնիտորինգային երկխոսությանը մասնակցող երկրներում, ներառյալ Ադրբեջանում և Հայաստանում, և տրվում են համապատասխան հանձնարարականներ։

Վերոհիշյալ բանաձևը պարունակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների համատեքստում համապատասխան կետեր։ Այսպիսով, բանաձևը 5-րդ կետում նշվում է, որ կոմիտեն հետևել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ն ղարաբաղյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների իրադարձություններին, քննարկումներ է անցկացրել ընթացիկ հարցերի շուրջ և երկու երկրների պատգամավորների մասնակցությամբ կարծիքների փոխանակում է անցկացրել, Հայաստանի և Ադրբեջանի համազեկուցողներին՝ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արվել։

Բանաձևի 11-րդ կետում ասվում է. «Ղարաբաղյան հակամարտության հետ կապված, Վեհաժողովը բոլոր կողմերին կոչ է անում՝ ձեռնպահ մնալ քաղաքական երկխոսությանը խոչընդոտող սադրիչ հռետորաբանությունից, հնարավորինս արագ կատարել Եռակողմ հռչակագրի հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթները, անհապաղ անցկացնել ռազմագերիների և դիակների փոխանակում և հարգել մշակութային ժառանգությունը և Մոնիտորինգի կոմիտեին կոչ է անում՝ խորհրդարանական մակարդակով ուսումնասիրել խաղաղ գործընթացին նպաստող մթնոլորտի ստեղծման ճանապարհները։ Վեհաժողովը լուրջ մտահոգություն է հայտնում՝ հակամարտության բոլոր կողմերից հումանիտար իրավունքի նորմերի և մարդու իրավունքների խախտումների, որոշ կրոնական օբյեկտների և հուշարձանների ավերումների, ինչպես նաև մասնավոր սեփականության ոչնչացման մասին հաղորդագրությունների և հաստատումների հետ կապված, և ակնկալում է՝ տվյալ տեղեկատվության լիովին հետքննությունը և խախտումների վերացումը, ինչպես նաև մեղավորների դատապարտումը։

Նշվել է, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կողմից՝ բանաձևի նախագծում չհիմնավորված ուղղումներ մտցնելու փորձերը անհաջողության են մատնվել։ Հայկական կողմի ուղղումները մերժվել են , ինչպես Մոնիտորինգային հանձնաժողովի, այնպես էլ Վեհաժողովի լիագումար նիստի կողմից»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

ԱԳՆ-ի մամլուլի ծառայությունում հայտնել են նաև, որ բացի դրանից, նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը ցանկացել է ընթացիկ հարցերի կապակցությամբ բանավեճերի ընթացակարգի հիման վրա՝ «Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ կալանավորների և մյուս անձանց վերադարձման չհիմնավորված ուշացումը , որպես մարդու իրավունքների եվրոպական միջազգային չափանիշների խախտում» թեմայով քննարկումներ անցկացնել:

«Այդ կապակցությամբ ադրբեջանական պատվիրակությունը նամակ է հղել ԵԽԽՎ-ի նախագահին, որտեղ նրան տեղեկացրել է տվյալ հարցի կապակցությամբ մեր դիրքորոշման մասին և ընդգծել է նման քննարկումների անընդունելիությունը։ Արդյունքում Բյուրոն նպատակահարմար չի համարել տվյալ թեմայով քննարկումնրեի անցկացումը։

Միևնույն ժամանակ նշվել է, որ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հունվարի 25-ին ձմեռային կիսանստաշրջանի ժամանակ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի անդամների առջև, հաստատել է կազմակերպության դիրքորոշումը և ողջունել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը։ Պեյչինովիչ-Բուրիչը հայտարարել է, որ նրանք պատրաստ են հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում Եվրոպայի Խորհրդի լիազորությունների շրջանակներում աջակցել երկու երկրներին և այդ նպատակով խորհրդակցություններ են անցկացնում երկու կողմերի հետ»,- հայտարարել են նախարարությունում։

Հեշթեգներ: Ադրբեջան   ԵԽԽՎ  


Վերնագիրի այլ պիտակները