Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվել է, որ ռուս զինվորականները պատրաստվում են աշխատել Ռուսաստան-Թուրքիա համատեղ կենտրոնում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմը և բոլոր մարտական գործողությունները վերահսկելու համար:
Միասնական կենտրոնի աշխատակազմը, որը ներկայացված է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից հավասարության սկզբունքով, վերահսկելու է իրավիճակը և հրադադարի ռեժիմը` օգտագործելով անօդաչու թռչող սարքեր:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ղարաբաղ