Երկրաշարժերի շարքը ցնցել է իսպանական Գրանադան

13:37   27 Հունվար 2021    133

Հունվարի 26-ի երեկոյան Իսպանիայի Գրանադա քաղաքում տեղի Է ունեցել մի քանի երկրաշարժ, որոնցից երեքը՝ չորս մագնիտուդ և ավել ուժգնությամբ:

Այս մասին հայտնում է ռուսական korrespondent.net լրատվական կայքը` հղում տալով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մի քանի երկրաշարժ այս գիշեր կրկին ցնցեց Գրանադան: Հիմա մենք պետք է հանգստություն պահպանենք և հետևենք արտակարգ իրավիճակների ծառայության հրահանգներին: Հավատանք, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի», - գրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իր թվիթերյան հաշվում:

Իր հերթին, Գրանադայի քաղաքապետ Լուիս Սալվադորն իրավիճակն անվանել է «տագնապալի», սակայն կոչ արել հանգստություն պահպանել:

Կայքը նշում է, որ վերջերս Անդալուզիայում սեյսմիկ ակտիվությունն աճել է, ըստ որի դեկտեմբերից ի վեր գրանցվել է ավելի քան 150 փոքր երկրաշարժ: Զոհերի և վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Գրանադայի բնակիչներից մեկը երկրաշարժի ընթացքում նկարահանված տեսանյութ է տեղադրել:

Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները