Սենատում Թրամփի իմփիչմենթի գործընթացի համար ձայները չեն բավականացնում

13:55   27 Հունվար 2021    150

ԱՄՆ-ի Սենատում նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու համար ձայները կարող են չբավականեցնել․ Կոնգրեսի վերին պալատին, ըստ երևույթին, չի բավարարի 12 ձայն:

Հանրապետական Ռենդ Փոլը հունվարի 26-ին Սենատում քվեարկություն է նախաձեռնել, որի ընթացքում առաջարկել է ոչ սահմանադրական ճանաչել Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթացը։ Նրան աջակցել է 45 հանրապետական։ Ընդ որում, ևս հինգը Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցում աջակցել են դեմոկրատներին։ Քվեարկության ընթացքում դեմոկրատներին են միացել հանրապետականներ Միթ Ռոմնին, Բեն Սասը, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին և Փեթ Տումին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ Սենատում այժմ 50-ը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, 48-ը՝ Դեմոկրատական, 2-ը՝ անկախ, ընդհանուր՝ 100 օրենսդիր։ Իմփիչմենթի վերաբերյալ որոշում կայացնելու համար դեմոկրատներին պետք է աջակցեն 100-ից 67-ը։ Ուստի Թրամփի իմփիչմենթին հասնելու համար դեմոկրատները պետք է ստանան ևս 12 հանրապետականի աջակցություն։

Բացի այդ, Axios պորտալը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ սենատորները քննարկում են նաև Թրամփին դատապարտելու մասին բանաձևի ընդունումը:

Նշվում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք այդ բանաձևը կընդունվի Թրամփի իմփիչմենթի փոխարեն, թե դրանից հետո:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները