Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի՝ Ադրբեջանում թուրքական բանակի առաքելությունը

11:54   27 Հունվար 2021    321

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) 2021 թվականին առաջին նիստը կանցկացվի հունվարի 28-ին՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ:

«Նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել այնպիսի ռազմավարական հարցեր, ինչպիսիք են` իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում, թուրքական բանակի առաքելությունը Ադրբեջանում, Լիբիայում և Սիրիայում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը», - հայտնում է «Anadolu» գործակալությունը, փոխանցում է Hayatsk.info-ն:

Հրատարակության համաձայն, Էգեյան և Միջերկրական ծովերում ծագած տարաձայնությունների կարգավորման նպատակով՝ Հունաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վերսկսումը կդառա օրակարգի առանցքային հարցերից մեկը:

«Բացի այդ, ակնկալվում է քայլերի քննարկումը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) կողմից՝ Միջերկրական ծովի արևելյան մասում շահերը պաշտպանելու համար: Հատուկ ուշադրություն է դարձվելու և՛ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին և՛ տարածաշրջանային ու ազգային անվտանգության մյուս խնդիրներին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները