Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին մյուսներից «մեկ ժամ անց»

14:03   27 Հունվար 2021    149

Թեհրանը պատրաստ է «մեկ ժամ անց» վերադառնալ միջուկային գործարքի իրականացմանը, սակայն նախ դա պետք է անեն մյուսները, չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մենք միշտ ասել ենք. վերադարձեք ձեր ստանձնած պարտավորություններին, արդեն մեկ ժամ հետո մենք կվերադառնանք մեր բոլոր պարտավորություններին»,- ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված կառավարության նիստի ժամանակ:

2015 թվականին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման մասին: Համաձայնագիրը պատժամիջոցների վերացում էր նախատեսում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Գործարքն իր նախնական տեսքով չտեւեց նույնիսկ երեք տարի. 2018-ի մայիսին Միացյալ Նահանգները հայտարարեցին դրանից միակողմանի դուրս գալու եւ Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Իրանը 2019-ին հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին` մինչև 2020 թվականը հրաժարվելով սահմանափակումներից միջուկային հետազոտություններում, ցենտրիֆուգներում եւ ուրանի հարստացման մակարդակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները