Ինդոնեզիայի ամենաակտիվ գործող հրաբուխը շիկացած լավա է ժայթքել, որը տարածվել է հրաբխից 1500 մետր շառավղով

14:14   27 Հունվար 2021    150

Ինդոնեզիայի ամենաակտիվ գործող հրաբուխը՝ Մերապին, շիկացած լավա է ժայթքել, որը տարածվել է հրաբխից 1500 մետր շառավղով, հաղորդում է English Arabiya-ն։

Ջոկիակարտայի հրաբխագիտության և երկրաբանության կենտրոնի ղեկավար Հանիկ Հումայդան հայտնել է, որ լավայի հոսքը վերջին շրջանում ամենաերկարն է։

Նրա խոսքով՝ այժմ հայտարարվել է երկրորդ աստիճանի տագնապի մակարդակ, և մարդիկ պետք է հեռու մնան խառնարանի շուրջ 5 կիլոմետրանոց վտանգավոր գոտուց։

2968 մետր բարձրությամբ հրաբուխը գտնվում է Ճավա կղզու վրա՝ Ջոկակարտա քաղաքից ոչ հեռու, իսկ մայրաքաղաք Ջակարտայից՝ 520 կմ հեռավորության վրա։ Խոշոր ժայթքումները դիտվում են 7 տարին մեկ անգամ, իսկ փոքրերը՝ տարվա մեջ մոտ երկու անգամ: Հրաբուխը ծխում է գրեթե ամեն օր:

Մերապիի 2010 թվականի ժայթքման ժամանակ տարհանել են 350 000 մարդ, սակայն նրանցից ոմանք վերադարձել են՝ ընկնելով պիրոկլաստիկ հոսքի մեջ, որի հետևանքով մահացել է 353 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները