Ուկրաինայում Բայդենի ու Պորոշենկոյի դեմ երկու քրեական գործ է հարուցվել

14:29   27 Հունվար 2021    170

Ուկրաինայում երկու քրեական գործ է հարուցվել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԱՄՆ գործող նախագահ Ջոզեֆ Բայդենի դեմ: Նրանք կասկածվում են նախկին գլխավոր դատախազներից մեկի գործունեությանը միջամտելու մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է նախկին նախագահի փաստաբան Իգոր Գոլովանը: Նրա խոսքով, գործերը հարուցվել են Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչի նախաձեռնությամբ, որը նախկինում հրապարակել էր Բայդենի և Պորոշենկոյի բանակցությունների ձայնագրությունները:

ԱՄՆ ֆիննախը նախկինում հայտարարել էր, որ Դերկաչն արդեն 10 տարի է աշխատում է ռուսական հատուկ ծառայությունների համար: Այս կապակցությամբ նա ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձի համար: Դերկաչն այս որոշումը վրեժխնդրություն է որակել՝ ճշմարտությունն ասելու համար:

Բայդենը մեղադրվում է այն բանում, որ Պորոշենկոյին դրդել է աշխատանքից հեռացնել գլխավոր դատախազ Վիկտոր Շոխինին: Պատճառը Բայդենի որդու դեմ հետաքննությունն էր, որն այն ժամանակ ուկրաինական Burisma գազային ընկերության ղեկավար կազմում էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները