Մեկ օրում այն հավաքել Է գրեթե հինգ հարյուր հազար «լայք» եւ ավելի քան չորս հազար մեկնաբանություն:
Դերասանը, որը վաղուց Է զբաղվում բնապահպանական խնդիրներով, Ջո Բայդենին հորդորել Է դառնալ «կլիմայական նախագահ», որը կկարողանա մարդկությանը ետ քաշել «անդունդի եզրից», որտեղ նա հայտնվել Է:
«Դուք կարող եք այնպես անել, որպեսզի ամբողջ աշխարհում հանածո վառելանյութի փոխարեն օգտագործվի զուտ Էներգիա: Դա մեծ թվով աշխատատեղեր կստեղծի, կնվազեցնի վնասակար արտանետումները եւ զուգահեռաբար կվերացնի տնտեսական եւ ռասայական անհավասարությունը»,-վստահ Է Դի Կապրիոն:
Նա նաեւ հավանություն Է տվել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցման միջոցառումների մասին Փարիզի համաձայնագրին միանալու Բայդենի որոշմանը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ