Hayatsk.info-ն հայտնում է, որ հունվարի 27-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Դուք գիտեք՝ Ռուսաստանի հետ սահմանի բացումը կախված է համաճարակային իրավիճակից: Հենց դա է ամբողջ խնդիրը: Ես հուսով եմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մոտ ապագայում կկայունանա մեր երկրներում, եւ մենք կկարողանանք բարձրացնել սահմանի բացման հարցը»,- ասել է Աբաշիձեն:
Վրաստանի դիվանագտը նաեւ հավելել է, որ առաջին եռամսյակում ինքը պլանավորում է առցանց հանդիպում անցակցնել Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ՝ չբացառելով, որ կքննարկի նաեւ սահմանի բացման հնարավորությունը: Այսօր Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ անցման միակ սահմանային կետը՝ «Կազբեկ – Վերին Լարս»-ը, 2020 թվականի մարտից փակ է նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով 2020 թվականին ՌԴ-ի քաղաքացիները կատարել են ավելի քան 209 հազար այց հանրապետություն, ինչը 85,8 տոկոսով պակաս է, քան 2019 թվականին: Վրաստանը ՌԴ-ի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն չունի: Այն ընդհատվել է 2019 թվականի հուլիսից ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Վրաստան