ԿԳԲ-ն 40 տարի առաջ սկսել է մշակել Դոնալդ Թրամփին

15:16   27 Հունվար 2021    186

Գրող Քրեյգ Ունգերը օրերս հրատարակել է «Ամերիկյան կոմպրոմատ. ինչպես է ԿԳԲ-ն մշակել Դոնալդ Թրամփին, և այլ պատմություններ սեքսի, ագահության, իշխանության և դավաճանության մասին» գիրքը, որում հայտարարում է, որ Դոնալդ Թրամփին 40 տարի առաջ մշակել է ռուսական ԿԳԲ-ն:

Հեղինակը պնդում է, որ ԿԳԲ-ն դեռ 40 տարի առաջ սկսել է մշակել Դոնալդ Թրամփին որպես արժեքավոր ռուսական ակտիվ, ինչը տասնամյակների ընթացքում վերածվել է փոխշահավետ համագործակցության: Ունգերը նկարագրում է, թե ինչպես են ռուսական գործակալները Թրամփին բազմաթիվ անգամ փրկել սնանկությունից, օգտագործելով ռուսական գումարներ, որոնք լվացվում էին Թրամփի անշարժ գույքի բիզնեսի միջոցով 1980-1990-ականներին:

1967թ Դոնալդ Թրամփը այցելել է Մոսկվա ԿԳԲ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հրավերով: Մոսկվայում հյուրանոց կառուցելու պատրվակով Մոսկվա ժամանած Թրամփն իրականում հանդիպել է ԿԳԲ-ի հրահանգիչների և համակարգողների հետ, ովքեր ավելի հանգամանորեն մշակեցին նրան, զարգացնելով գաղտնի կապի միջոցները: Երբ Թրամփը ընտրվեց ԱՄՆ նախագահ, ժամանակն էր վերադարձնել պարտքը, և Թրամփը տվեց Պուտինին այն ամենը, ինչ նա ցանկանում էր, գրում է Ունգերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԳԲ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները