Իրաքում ԱՄՆ ռազմական աջակցության շարասյան վրա հարձակում է տեղի ունեցել

17:29   27 Հունվար 2021    201

Իրաքյան լրատվամիջոցները հայտնում են, որ Իրաքի Սամարրա քաղաքում հարձակվել են ԱՄՆ ռազմական աջակցության շարասյան վրա։

«Ալ Արաբիա»–ն հաղորդում է, որ երեքշաբթի երեկոյան ԱՄՆ ռազմական օժանդակ ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Բաղդադից հյուսիս գտնվող Սամարրա քաղաք մեկնելիս:

Իրաքյան ԶԼՄ–ն չի հայտնել մանրամասներ, թե ինչպես է տեղի ունեցել հարձակումը:

Saberin News թելեգրամյան ալիքը նույնպես հաստատել է Իրաքի Սամարրա քաղաքում ԱՄՆ ռազմական աջակցության ավտոշարասյան վրա հարձակման մասին լուրը:

Իրաքցիներից և իրաքյան խմբավորումներից շատերը պահանջում են դուրս բերել ամերիկյան ուժերը երկրից: Իրաքի խորհրդարանը հաստատել է այդ ուժերը դուրս բերելու ծրագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները