Այս մասին, ինչպես հայտնում է
Hayatsk.info-ն, ասել է՝ Զբոսաշրջության, արտերկրում ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լոմուան:
Նա նշել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները մշտապես հեռախոսային զրույցներ են անցկացնում, իսկ վերջին նման զրույցը եղել է այս տարվա հունվարին:
«Այս ամենը կնպաստի կապերի ամրապնդմանը: Սա եղել է իմ առաջին այցը այս ուղղությամբ: Այս այցերը կշարունակվեն նաև ապագայում: Այս ընթացքում, պատերազմի ժամանակահատվածում Ֆրանսիայի կառավարությունը նույնպես ծանր վիճակում էր: Բայց ամեն անգամ Ֆրանսիայի կառավարությունը, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին», - ընդգծել է պետքարտուղարը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ադրբեջան
Ֆրանսիա