Ինչը կարող է հանգեցնել նոր սառը պատերազմի

16:05   27 Հունվար 2021    229

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հորդորել է թույլ չտալ «նոր սառը պատերազմի» կրկնություն և ձգտել խնդիրների լուծման բազմակողմանի մոտեցման։

Համապատասխան հայտարարությունը նա արել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, որն անցկացվել է առցանց: Նրա խոսքերով, փոքր խմբերի ստեղծումը կարող է միայն «մղել աշխարհը պառակտման և նույնիսկ առճակատման»:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Չինաստանի ղեկավարը ոչ մի անգամ չի նշել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սի Ծինփինը կոչ է արել ստեղծել համաշխարհային բաց տնտեսություն, ինչպես նաև աջակցել բազմակողմ առևտրին՝ առանց խտրականության և խոչընդոտների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները