Երկրագնդի բնակչության ավելի քան 60 տոկոսը կլիմայի փոփոխությունն «արտակարգ իրավիճակ» է համարում

19:59   27 Հունվար 2021    205

Մոլորակի բնակիչների ավելի քան 60 տոկոսը կարծում Է, որ կլիմայական փոփոխությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում մարդկության համար եւ իսկական «արտակարգ իրավիճակ» են:

Այդ մասին են վկայում այն հետազոտության՝ հունվարի 27-ին հրապարակված տվյալները, ոը կատարել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մասնագետներն Օքսֆորդի համալսարանի փորձագետների հետ համագործակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետազոտությունը հասարակական կարծիքի՝ պատմության մեջ խոշորագույն հարցումն Է համաշխարհային գործըթացների վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին: Դրան մասնակցել Է շուրջ 1,2 միլիոն մարդ, որոնք ապրում են 50 տարբեր երկրներում: Ըստ որում նշված Է, որ հետազոտության շրջանակներում շարժական խաղերի միջոցով կատարվել Է հատուկ հարցում մնչեւ 18 տարեկան պատանիների շրջանում: Հարցման մասնակիցներին տրվել Է հարց այն մասին, թե կլիմայի փոփոխությունը գլոբալ արտակարգ իրավիճակ Է արդյոք եւ նրանք հավանություն են տալիս արդյոք կլիմայական քաղաքականության 18 հանգուցային ուղղություններին վեց տարբեր բնագավառներում, ներառյալ տնտեսությունը, Էներգետիկան, տրանսպորտը, արտադրությունը եւ սննդամթերքի սպառումը, շրջակա միջավայրը եւ մարդու անվտանգության ապահովումը:

Արդյունքները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 64 տոկոսը կլիմայի փոփոխությունը համարում Է արտակարգ իրավիճակ, նույնիսկ չնայած կորոնավիրուսի շարունակվող համավարակին: Հաճախ նրանք հանդես են եկել պետությունների կլիմայական քաղաքականության ընդլայնման օգտին:

Օրինակ՝ արտանետումների ամենաբարձր մակարդակներով 10 հետազոտվող երկրներից ութում, արտանետումներ, որոնք բաժին են ընկնում Էներգետիկական հատվածին, հարցվածների մեծ մասն արտահայտվել Է Էներգիայի վերականգնվող աղբյուրների անցման պաշտպանությամբ: Առավել ուրբանացված 10 պետություններից ինը հանդես Է եկել Էկոլոգիապես մաքուր տրանսպորտի, այդ թվում Էլեկտրամոբիլների, ավտոբուսների եւ հեծանիվների ակտիվ օգտագործման օգտին:

«Հարցախույզի արդյունքները պարզորոշ ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխման դեմ պայքարի շտապ միջոցները մարդկանց լայն պաշտպանությունն են գտնում ամողջ աշխարհում, անկախ ազգությունից, տարիքից, սեռից եւ կրթության մակարդակից»,- նշել Է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ախիմ Շտայները:

Ըստ որում նա հավելել Է, որ հետազոտության մեջ նշված են պետությունների քաղաքականության հիմնական ուղղությունները կլիմայական փոփոխությունների հետ կապված գլոբալ հիմնախնդիրների լուծման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոլորակ  


Վերնագիրի այլ պիտակները