ԱՀԿ-ն հայտնել է մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշի մասին ողջ աշխարհում

20:03   27 Հունվար 2021    209

Ողջ աշխարհում անցյալ շաբաթվա ընթացքում ավելի քան 95 000 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա տեղեկագրում:

Ինչպես նշվում է, 7 օրում վարակվածների թիվը մեծացել է ավելի քան 4.1 մլն-ով: ԱՀԿ տվյալներով՝ հունվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 95 991 դեպք: Այց ցուցանիշը նախորդ շաբաթվա տվյալից մեծ է 1 տոկոսով:

Մեկ շաբաթում արձանագրված վարակման դեպքերը կազմում են 4 104 947, որը 15 տոկոսով ավելի քիչ է հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածի համեմատ:

ԱՀԿ փոխանցմամբ՝ հիվանդացությունն աշխարհում նվազում է երկրորդ շաբաթն անընդմեջ: Ամենից շատ շաբաթական նվազում նկատվել է Եվրոպայում (20%-ով), ապա Աֆրիկայում (16%-ով), Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (4%-ով) և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում (3%-ով):

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները