ԱՄՆ պետքարտուղար. Աշխարհն ուշադիր հետեւում է մեզ հենց հիմա

20:42   27 Հունվար 2021    211

Աշխարհն ուշադիր հետեւում է մեզ հենց հիմա, որպեսզի տեսնի՝ կարող է ԱՄՆ-ն վերացնել խորը տարաձայնությունները:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ խոստանալով վերականգնել բարոյական ոգին եւ հարգանքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Աշխարհն ուշադիր հետեւում է մեզ հենց հիմա: Նրանք ցանկանում են իմանալ, թե արդյոք մենք կարող ենք բուժել մեր ազգին»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ համաշխարհային մարտահրավերների թվում են պանդեմիան, կլիմայի փոփոխությունը, տնտեսական ճգնաժամը, ժողովրդավարության սպառնալիքները, ռասայական անարդարությունն ու գլոբալ անվտանգության եւ ԱՄՆ-ի անվտանգության համար վտանգը՞

«Նախագահը ձգտում է օգնել մեզ՝ անցնել այդ ամենի միջով որքան հնարավոր է արագ, որպեսզի մենք բոլորս միասին հավաքվենք եւ վստահ լինենք, որ մեր ժողովրդավարության հիմքերն ամուր են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները