Չինաստան. Չինական հավելվածների արգելումը Հնդկաստանում խախտում է ԱՀԿ-ի կանոնները

20:55   27 Հունվար 2021    174

Չինաստանը Հնդկաստանի կառավարության` 59 չինական հավելվածների արգելքն ուժի մեջ պահելու որոշումը որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության արդար բիզնեսի վարման կանոնների խախտում է որակել:

Ավելի վաղ Հնդկաստանի կառավարությունը որոշում էր կայացրել պահպանել TikTok-ի եւ այլ հավելվածների արգելքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք հնդկական կողմին կոչ ենք անում անհապաղ շտկել իր խտրական միջոցները եւ հետագայում խուսափել երկկողմ համագործակցությանը վնաս հասցնելուց»,- ասված է Հնդկաստանում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչ Ցզի Ժունի հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները