Թայվանի բնակիչը տուգանվել է 35 000 դոլարով՝ 3 օրում կարանտինը 7 անգամ խախտելու համար

21:08   27 Հունվար 2021    228

Թայվանի բնակիչը տուգանվել է 1 մլն թայվանական դոլարով ($35,000) տնային կարանտինը պարբերաբար խախտելու համար:

Վերջինս կարանտին անցնելիս է եղել իր բնակարանում Չինաստանի մայրցամաքային հատված կատարած բիզնես-ուղևորությունից վերադառնալուց հետո և առնվազն 7 անգամ խախտել է կարանտինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղամարդը 3 օրվա ընթացքում 7 անգամ դուրս է եկել բնակարանից՝ գնալով գնումների, մեքենան վերանորոգման տանելու և այլ նպատակով: Նշվում է, որ այդ ընթացքում նա շփում է ունեցել իր հարևաններից մեկի հետ:

Թայվանցին տուն է վերադարձել հունվարի 21-ին, իսկ պարտադիր կարանտինի ժամկետը 2 շաբաթ է:

Տուգանքից բացի, որն առավելագույնն է Թայվանում սահմանված տուգանքներից, տղամարդը պետք է օրական 107 դոլար վճարի իր կարանտինի արժեքի համար: Թայվանի կառավարությունը փոխհատուցում է կարանտինի ժամանակահատվածը՝ օրական 35 դոլար վճարելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները