Hayatsk.info-ն հայտնում է, որ այսօր հրապարակվել է զույգի ամենամյա նամակը, որում նրանք նշում են, որ կորոնավիրուսի համավարակի անհամաչափ ազդեցությունը տարբեր ռասաների մարդկանց և կանանց վրա դոմինոյի ազդեցություն կունենա համայնքների վրա:
«Բիլը և ես խորապես մտահոգված ենք, որ բազմաթիվ հին անարդարություններին համավարակի պատճառով կգումարվի ևս մեկը՝ իմունիտետի անհավասարությունը, այնպիսի ապագա, որտեղ հարուստ մարդիկ հասանելիություն կունենան կորոնավիրուսի պատվաստանյութին, մինչդեռ աշխարհի մնացյալ հատվածը չի ունենա»,- գրել է Մելինդան:
«Մինչև պատվաստանյութը հասնի բոլորին, հիվանդությունների նոր շարան ի հայտ կգա: Այդ շարքը նույնպես կաճի և կտարածվի: Դպրոցներն ու գրասենյակները կրկին կփակվեն: Անհավասարության շրջանակը կշարունակվի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես աշխարհը կմիավորվի… Դժբախտ իրականությունն այն է, որ «Քովիդ-19»-ը կարող է վերջին համավարակը չլինել,- գրել է Բիլը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Գեյթսերի հիմնադրամը 1,75 մլրդ դոլար է ներդրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, որի մեծ մասը հատկացվել է բժշկական սարքերի արտադրմանը, նոր բուժումներ հայտնաբերելուն ուղղված հետազոտություններին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ