Ռուսաստանը Իրանին Sputnik V կմատակարարի

21:28   27 Հունվար 2021    412

Ռուսաստանն ու Իրանը առաջիկա օրերին համաձայնագիր կստորագրեն Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութերի մատակարարման մասին:

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք բանակցություններ ենք սկսել Ռուսաստանի հետ … Հուսով եմ, որ այսօր կամ վաղը համաձայնագիր կստորագրվի», – ասաց նա:

Ռուսաստանը աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցեց COVID-19-ի պատվաստանյութը: Դեղը պատրաստել է Գամալեայի անվան կենտրոնը՝Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն կոչվել է Sputnik V:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները