Հույս ունեմ, որ Իրանի միջուկային գործարքի ուղղությամբ առաջիկայում դրական տեղաշարժեր կլինեն. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

16:38   21 Փետրվար 2021    282

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հույս ունի, որ Իրանի միջուկային գործարքի ուղղությամբ առաջիկայում դրական տեղաշարժեր կլինեն:

«Բայդենը հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ միջուկային գործարքին: Դեռ այդքան էլ հստակ չէ՝ ինչպես դա տեղի կունենա, բայց գլխավորն այն է, որ դա հայտարարվել է: Սա բազմակողմ փոխազդեցություն է, և մենք պատրաստ ենք դրան: Հույս ունեմ, որ մոտակա ժամանակներում այս ուղղությամբ դրական տեղաշարժ կլինի»,- հայտարարել է դեսպանը:

Անտոնովը «Соловьев live» հաղորդման ընթացքում ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում դրականորեն թե՛ Աֆղանստանի, թե՛ Սիրիայի խնդիրներում արդյունավետ երկխոսությունը կշարունակվի:

«Լատինական Ամերիկայի հարցում տարաձայնություններ շատ ենք ունեցել և, հավանաբար, դրանց պահպանվում են, բայց նրանց հետ այս առումով շարունակելու ենք երկխոսել»,- ասել է Անտոնովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները