Նիգերիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

21:40   21 Փետրվար 2021    328

Աբուջայում կործանվել է Նիգերիայի ռազմական ավիացիայի King Air 350 ինքնաթիռը:

Տեղեկությունը Twitter-ի իր էջում գրել է Նիգերիայի ավիացիայի նախարար Հադի Սիրիկան: Ինքնաթիռը կործանվել է շարժիչի խափանման մասին հաղորդագրություններից հետո։ Կարծես զոհեր ունենք, բայց պետք է հանգստություն պահպանենք և սպասենք հետաքննության արդյունքներին»,–ասել է նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տեղի Daily Post թերթը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է, որ օդանավում գտնվողները զոհվել են:

Նշենք, որ նման ինքնաթիռների տարողունակությունը 9 ուղևոր է (հնարավոր է ՝ խցիկում մինչև 11 նստատեղեր լինեն ՝ կախված տվյալ երկրի ավիացիոն կանոններից):

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգերիա  


Վերնագիրի այլ պիտակները