Քաբուլում պայթյուն է որոտացել. կա առնվազն 2 զոհ, 5 վիրավոր

21:53   21 Փետրվար 2021    408

Առնվազն երկու մարդ զոհվել է, ևս հինգը վիրավորվել են այսօր՝ փետրվարի 21-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում որոտացած պայթյունի հետևանքով:

Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի կենտրոնում գտնվող ճանապարհի վրա: Այս մասին հաղորդում է TOLOnews հեռուստաալիքը ՝ հղում կատարելով ոստիկանությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ զոհերի ու վիրավորների թվում կան երեխաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաբուլ  


Վերնագիրի այլ պիտակները