Ադրբեջանը ԱՄԷ-ում մասնակցում է պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին

13:02   21 Փետրվար 2021    467

Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ փետրվարի 21-ին Աբու Դաբիում բացված (ԱՄԷ) IDEX-2021 Միջազգային պաշտպանական ցուցահանդեսին մասնակցելու համար գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Պաշտպանական արդյունաբերության նախարարությունում, ակնկալվում է՝ ցուցահանդեսին 59 երկրներից շուրջ 900 առաջատար ընկերությունների մասնակցությունը, ներկայացված են՝ Պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկությունների արտադրության 106 անուն զենք և զինամթերք, անօդաչու թռչող սարքեր, ականանետեր և այլն:

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են նաև՝ Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի հանդիպումները՝ ԱՄԷ-ի կառավարության ներկայացուցիչների և ցուցահանդեսին մասնակցող երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները