Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Բաքվում լրագրողներին տված հարցազրույցում ասել է՝ Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը:
«Ցանկացած զարգացած երկիր պետք է լինի տիեզերական հատվածի առաջատարների շարքում», - ասել է գործակալության ղեկավարը:
Նրա խոսքով, Ադրբեջանում անկասկած կա ներուժ, որից կարող է օգտվել Թուրքիան:
«Այստեղ կան շատ լավ գիտնականներ, որոնց գիտելիքներն ու փորձը օգտակար կլինեն Թուրքիային տիեզերական ծրագրի իրականացման գործում: Մոտ ապագայում մենք մտադիր ենք համագործակցություն հաստատել նաև մյուս երկրների հետ, և արդյունքում արժանի տեղ գրավել տիեզերագնացության ոլորտում», - ասել է նա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թուրքիա
Ադրբեջան