Բայդենը լռության րոպեի արարողություն կանցկացնի համավարակի գրեթե 500 հազար զոհերի հիշատակին

13:44   22 Փետրվար 2021    199

Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավար Ջո Բայդենն ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ փետրվարի 22-ի երեկոյան լռության րոպեի արարողություն կացկացնի կորոնավիրուսից գրեթե 500 հազար մահացածների հիշատակին: Այդ մասին Է վկայում փտրվարի 21-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած գրաֆիկը:

Բայդենը եւ Հարիսը մոմեր կվառեն հիշատակելու համար այն քաղաքացիներին, որոնց կյանքը խլեց համավարակը: Պետության ղեկավարը հանդես կգա ճառով: Համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 28 միլիոն դեպք, մահացել Է ավելի քան 498,8 հազար մարդ: Երկու ցուցանիշներով Էլ երկիրն զբաղեցնում Է աշխարհում առաջին տեղը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները