ՌԴ-ից գործարարը զոհվել է Դուբայում տարօրինակ հանգամանքներում

13:36   22 Փետրվար 2021    181

Ռուս գործարար Ստանիսլավ Դրուգալյովը, որը վերջին ամիսներին բնակվել է Դուբայում, զոհվել է՝ մեքենայով կամրջից ցած ընկելով: Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 7-ին: Ընդ որում՝ նրա բարեկամները չեն հավատում դժբախտ պատահարի վարկածին, հաղորդում է ՄԿ-ն: Նրանք համարում են, որ գործարարի մահն ունի քրեական բնույթ:

Դրուգալյովն իր գործընկերների հետ միասին հիմնադրել է Garantex կրիպտոարժույթի բորսան: ԱՄԷ-ից նա զանգահարել է նախկին տիկնոջն ու խոստացել վերադառնալ Մոսկվա օրերը տաքանալուն պես: Սակայն փետրվարի 7-ին ավտոմեքենայով նա ընկել է կամրջից եւ տեղում մահացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բարեկամների խոսքով՝ մահվան պաշտոնական պատճառը դեռեւս չեն հնչեցրել: Բացի այդ, հայտնի է, որ Դրուգալյովը չի վարել մեքենա: Ընդ որում՝ ավտովթարի մասին լուրերը չեն հրապարակվել տեղական ԶԼՄ-ներով: Ամենատարօրինակն այն է, որ նրա վախճանից հետո անհետացել է նրա համակարգիչն ու հեռախոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները