Եգիպտոսը եւ Պաղեստինը կզարգացնեն գազի հանքավայրը Գազայի հատվածում

12:39   22 Փետրվար 2021    190

Եգիպտոսը եւ Պաղեստինը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գազայի հատվածում գազի հանքավայրը զարգացնելու նպատակով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է Եգիպտոսի նավթի նախարարությունը:

BG բրիտանական նավթընկերությունը, որն ավելի ուշ մտել Է Shell-ի կազմի մեջ, Gaza Marine գազի հանքավայրը հայտնաբերել Է 1999, սակայն այդ բոլոր տարիներին, տարբեր քաղաքական իրադարձությունների նկատառումներով, այնտեղ արդյունահանումն այդպես Էլ չի սկսվել: ԶԼՄ-ների տվյալներով, հանքավայրի պաշարները կարող են կազմել շուրջ 32 միլիարդ խորանարդ մետր գազ: Հուշագիրն ստորագրել են ԵԱՀ-ի նավթի նախարար Թարեք ալ Մուլլան եւ Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) ղեկավարի խորհրդական Մուհամադ Մուստաֆան, որը նաեւ գլխավորում Է Պաղեստինի ներդրումային հիմնադրամը: Կողմերն ընդգծել են, որ հանքավայրի զարգացումը թույլ կտա վերջնականապես լուծել Գազայում ԷլեկտրաԷներգիայի պակասի խնդիրը: Ներկայում Գազայի հատվածը նեղություններ Է կրում Էլեկտրականության մատակարարման կանոնավոր խափանումներից:

«Համագործակցության շրջանակներում կողմերը մտադիր են զարգացնել Գազայի հանքավայրը եւ անհրաժեշտ ենթակառուցվածքը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ արդյունահանված գազի մի մասը, հնարավոր Է, կներմուծվի Եգիպտոս: Ավելի վաղ փետրվարի 21-ին Եգիպտոսի նավթի նախարար Թարեք ալ Մուլլան այցով մեկնել Էր Իսրայել եւ Պաղեստին: Նավթի նախարարության տվյալներով՝ ուղեւորության նպատակն Էր մշակել գազի տարածաշրջանային շուկայի զարգացման հեռանկարների ընդհանուր տեսլականը եւ քննարկել համագործակցությունը Արեւելյան Միջերկրածովի գազային համաժողովի շրջանակներում, որի կազմի մեջ մտնում Է յոթ երկիր՝ Եգիպտոսը, Պաղեստինը, Իսրայելը, Կիպրոսը, Հունաստանը, Հորդանանը եւ Իտալիան:

Հեշթեգներ: Եգիպտոս   Պաղեստին  


Վերնագիրի այլ պիտակները