Ցույցն ընթանում է խորհրդարանում Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթին զուգահեռ:
Ակտիվիստների ձեռքին կան արտահերթ ընտրություններ անկացնելու պահանջով պաստառներ: Ոստիկանները վերահսկում են Իվանիշվիլիի տան մոտ իրավիճակը:
«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի հերթական անգամ հաստատենք, որ Բիձինա Իվանիշվիլին ոչ մի տեղ չի հեռացել, նա ղեկավարում է գործընթացը, իսկ Ղարիբաշվիլին նրա անձնական ստրուկն է: Մենք ցույցը կշարունակենք մինչեւ հաղթանակ»,- ասել է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Գեորգի Մումլաձեն:
Ակտիվիստների խոսքով՝ իրենք բողոքի ցույցեր են անցկացնում 90 օր եւ չեն պատրաստվում կանգ առնել, մինչեւ չնշանակվի նոր ընտրությունների օրը:
Ցուցարարաները Իվանիշվիլիի տան մոտ են եկել Խաղաղության կամրջի մոտ բազմամարդ ակցիայից հետո: Մի փոքր ավելի ուշ նրանք պատրաստվում են տեղափոխվել Ռուսաթավելի պողոտա՝ օրենսդիր մարմնի շենքի մոտ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իվանիշվիլի