Բորել. ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Նավալնու վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը հաշվի առնելուց ՌԴ-ի հրաժարումը

14:15   22 Փետրվար 2021    204

ԵՄ ԱԳՆ ղեկավարները երկուշաբթի կքննարկեն Նավալնու վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը հաշվի առնելուց ՌԴ-ի հրաժարումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նրա պնդմամբ՝ Ռուսաստանի հրաժարումը գնահատվում է որպես իր միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում: «Նախարարներն ինտենսիվ քննարկումներ կանցկացնեն այն բանի շուրջ, թե ինչպես ԵՄ-ն կարող է պատասխանել դրան»,-ասել է Բորելը:

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության աղբյուրը հայտնել է, որ ԵՄ մի քանի երկիր արդեն առաջարկել է Ռուսաստանի մի քանի քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանել աշխարհում մարդու իրավունքների խախտման համար այսպես կոչված ԵՄ պատժամիջոցային մեխանիզմի շրջանակում: Միեւնույն ժամանակ, նա խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական բնույթի կամ ռուս գործարարների դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը բացակայում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորել  


Վերնագիրի այլ պիտակները