«Մեկ շաբաթ առաջ ես պատվաստվել եմ Moderna դեղամիջոցով և չորս շաբաթ անց ես երկրորդ ներարկումը կկատարեմ», - նշել է դիվանագետը:
Անտոնովն ասել է, որ Ռուսաստանը պատվաստանյութերի հարցը չի քաղաքականացնում. «Եթե երկիրն ունի լավ պատվաստանյութ, մարդու առողջությունը պահպանելու հնարավորություն, մենք պետք է այն օգտագործենք»:
Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգներում ԱՊՀ երկրների դիվանագետներն ու այնտեղ բնակվող ռուսները դիմում են իրենց դիվանագիտական ներկայացուցչությանը՝ ռուսական դեղամիջոցով պատվաստվելու հնարավորության վերաբերյալ հարցադրումներով:
Միացյալ Նահանգների Սննդամթերքի և դեղորայքի վարչության կողմից հաստատված Moderna-ն և Pfizer/ BioNTech պատվաստանյութերն այժմ օգտագործվում են բնակչության պատվաստման նպատակով: Երկու դեղերն էլ, ըստ մշակողների տեղեկատվության, բարձր արդյունավետություն են գրանցել: Pfizer-ի արդյունավետությունը 95 տոկոս է, Moderna-ինը` 94,1 տոկոս, իսկ ծանր դեպքերում` 100 տոկոս:
Ավելի վաղ՝ փետրվարի 18-ին The Washington Post-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ում արտադրվող պատվաստանյութերի սակավության պատճառով ամերիկացի դիվանագետները դիմում են այն երկրների իշխանություններին, որտեղ նրանք ծառայում են, այդ թվում՝ ՌԴ–ին: Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտն իր աշխատակիցներին խորհուրդ չի տվել օգտագործել Միացյալ Նահանգներում արտոնագիր չստացած դեղամիջոցներ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ