Պարբերականը հաղորդում է, որ Facebook-ն արգելափակել է առնվազն 110 վճարովի գովազդային հաղորդագրություններ, որոնք միտված են պատվաստանյութի մասին իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև տեղեկություններ են տրամադրում այն մասին, թե որտեղ կարելի է պատվաստվել։
Արգելափակումն անդրադարձել է ոչ միայն ամերիկյան, այլև եվրոպական կազմակերպությունների կողմից տեղադրված գովազդին։
Նշվում է, որ Facebook ընկերությունում ընդունել են այդ փաստը և վերականգնել են դրանցից մի քանիսի հասանելիությունը:
«Մինչ ժամանակավորապես ընտրությունների և քաղաքականության մասին գովազդներ չենք հրապարակում, շարունակում ենք թույլատրել Covid-19-ի հետ կապված գովազդային հաղորդագրությունների հրապարակումը»,- պարզաբանել են Facebook-ում՝ նշելով, որ համապատասխան մարմիններին հանձնարարել են դրանք հասանելի դարձնել օգտատերերին։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Facebook