Կրեմլը բացահայտել է Պուտինի և Լուկաշենկոյի գալիք հանդիպման մանրամասները

14:46   22 Փետրվար 2021    190

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ կվարեն Սոչիի «Կրասնայա պոլյանա» շրջանում:

Ինչպես փոխանցում է Hayatsk.info-ն, այսօր կայանալիք հանդիման մանրամասները ներակայացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահների հանդիպումն, ինչպես ակնկալվում է, կտևի ամբողջ օրը: Ճաշից հետո նրանք կշփվեն, կարելի է ենթադրել, մինչև երեկո»,- ասել է Պեսկովը:

Վերջինս ավելի վաղ հայտնել էր, որ ղեկավարները կքննարկեն առևտրատնտեսական, էներգետիկ և մշակութա-մարդասիրական ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի զարգացմանն առնչվող հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները