Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել պաշտոնյաների հետ ընթրիքներին որդու մասնակցության համար

15:16   22 Փետրվար 2021    211

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան խորհրդարանական բանավեճի ընթացքում ներողություն է խնդրել որդու՝ Tohokushinsha Film ընկերության աշխատակից Սեյգո Սուգայի՝ ներքին գործերի և կապի նախարարության պաշտոնյաների հետ կայացած ընթրիքին մասնակցության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր հաղորդել է ՏԱՍՍ լրատական գործակալությունը:

«Ես ներողություն եմ խնդրում, որ որդիս մասնակցել է գործողություններին, որոնց հետևանքով պաշտոնյաները խախտել են վարվեցողության կանոնները», - ասել է նա:

Վարչապետի խոսքով՝ ինքը որդու հետ երբեք չի քննարկել Tohokushinsha Film արտադրական ընկերությունում նրա աշխատանքը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Սեյգո Սուգան և նրա գործընկերները 2020 թվականին ճաշել են ներքին գործերի և կապի նախարարության առնվազն 11 պաշտոնյաների հետ` վճարելով ճաշի համար: Մինչդեռ Ճապոնիայում պաշտոնատար անձանց արգելվում է նվերներ ստանալ շահագրգիռ կողմերից:

Ներքին գործերի և կապի նախարարությունը տրամադրում է հեռարձակման լիցենզիաներ, որոնք կիրառվում են այնպիսի արտադրական ընկերություններում, ինչպիսին է Tohokushinsha Film- ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները