Նոր Զելանդիայում մոտ 50 դելֆին նետվել է ափ

15:47   22 Փետրվար 2021    185

Առնվազն 49 սև դելֆին է ափ դուրս եկել Նոր Զելանդիայի Գոլդեն Բեյ քաղաքում: Նրանցից ինը մահացել են, հայտնում է Radio New Zealand-ը:

40 կենդանի ողջ է մնացել: Դելֆիններին օգնություն են ցուցաբերում շուրջ 65 կամավորներ:

Մարդիկ պատրաստվում են նրանց ջրի մեջ ուղարկել, երբ մակընթացությունը սկսվի: Նավակների վրա հատուկ անձինք կհետևեն կենդանիներին մինչև մթնելը:

Կամավորներից ոմանք գիշերը կմնան լողափին, քանի որ հնարավոր է, որ վաղ առավոտյան դելֆինները կարող են կրկին հայտնվել տարածքում և ափ նետվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները