Թուրքական ԱԹՍ-ները ոչնչացրեցին Հայաստանի ռադարները, զրահատեխնիկան և ամրաշինական կառուցվածքները

15:33   22 Փետրվար 2021    556

Թուրքական արտադրության առաջին «Bayraktar TB2» ԱԹՍ-ն օդում անցկացնելով 300 հազար ժամ՝ ռեկորդ է սահմանել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է «Baykar» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ներկայումս Թուրքիայի, Ուկրաինայի, Կատարի և Ադրբեջանի բանակների զինանոցում կա 160 միավոր «Bayraktar TB2»:

«Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա «Bayraktar TB2»-ն նախ արտահանվել է Ուկրաինա, իսկ հետո՝ Կատար և Ադրբեջան: Կատարում, Սիրիայում, Ուկրաինայում և Ղարաբաղում «Bayraktar TB2» ԱԹՍ-ները շահագործվում են շոգ, ցուրտ և ձյունոտ եղանակներում»:

Նշվում է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը կարևոր դեր են խաղացել շուրջ 30 տարի օկուպացիայի տակ գտնվող Ադրբեջանի Ղարաբաղի մարզի ազատագրման գործում:

«44 օր տևած ռազմական գործողություններից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ադրբեջանական բանակը վերջ դրեց հայկական օկուպացիային, իր վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղը: Հայրենական պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը լայնորեն կիրառեց «Baykar» ընկերության արտադրած «Bayraktar TB2» ԱԹՍ-ներ: Ռազմական փորձագետների ուսումնասիրությունները վկայում են, որ «Bayraktar TB2» ԱԹՍ-ները ոչնչացրեցին Հայաստանի ՀՕՊ համակարգերը, տանկերն ու զրահափոխադրիչները, ավտոմոբիլային տեխնիկան և ամրաշինական կառուցվածքները: Համաշխարհային մամուլը և փորձագետները նշում են, որ թուրքական ԱԹՍ-ները այն ուժն են, որը կփոխի ռազմական պատմությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Baykar  


Վերնագիրի այլ պիտակները