Օմբուդսմենը հայտարարություն է տարածել՝ Խոջալուի ցեղասպանության հետ կապված

14:23   22 Փետրվար 2021    418

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ Խոջալուի ցեղասպանության 29-րդ տարելիցի կապակցությամբ:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Օմբուդսմենի ապարատում, հայտարարության մեջ ասվում է, որ փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, հայ ահաբեկչական ջոկատները և Խանքենդի քաղաքում տեղակայված նախկին խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի անձնակազմը ցեղասպանություն են իրագործել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի Խոջալու քաղաքում: Փաստաթղթում նշվում է, որ մարդկության դեմ այս սարսափելի հանցագործությունը կազմակերպել է Հայաստանի այն ժամանակվա քաղաքական ղեկավարության կողմից. «29 տարի առաջ կատարված Խոջալուի ցեղասպանության ժամանակ սպանվեց 613 ադրբեջանցի խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 63 երեխա, 106 կին, 70 ծերեր: Միևնույն ժամանակ, ծանր վիրավորվել է 487 խաղաղ բնակիչ, պատանդ է վերցվել 1275 մարդ: Պատանդ վերցվածներից 150 մարդու, այդ թվում՝ 68 կնոջ և 26 երեխայի ճակատագիր դեռ անհայտ է: Ցեղասպանության արդյունքում 8 ընտանիք ամբողջովին ոչնչացվել է, 25 երեխա կորցրել է երկու ծնողներին, 130 երեխա՝ ծնողներից մեկին»:

Օմբուդսմենի հայտարարության մեջ նշվում է, որ, ցավոք, չնայած նրան, որ այդ օրվանից անցել է 29 տարի, միջազգային հանրությունը դեռ պատշաճ քաղաքական և իրավական գնահատական չի տվել այս ցեղասպանությանը, այդ հանցագործությունը կատարողները պատասխանատվության չեն ենթարկվել. «Ես կրկին անգամ կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին և պետություններին՝ Խոջալուի սպանդը ճանաչել որպես ցեղասպանություն, այդ ցեղասպանությունը կատարածներին պատժելու համար»:

Հայտարարությունն ուղարկվել է՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, Եվրոպայի խորհրդի ու Եվրամիության ղեկավարներին, արտասահմանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանություններին և Ադրբեջանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դեսպանություններին և այլ կազմակերպություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները