Մասնավորապես, կանցլերը այն կարծիքին է, որ սահմանափակումները մեղմացնելիս պետք է ավելի շատ թեստեր իրականացվեն: Միևնույն ժամանակ, Մերկելը նշել է՝ ինքը հասկանում է, թե որքան են քաղաքացիները սպասում մեղմացման ռազմավարության ընդունմանը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նշվում է՝ պաշտոնյան առանձնացրել է 3 ոլորտ, որտեղ հնարավոր է մեղմացնել սահմանափակումները: Դրանք են՝ անձնական կապերը, դպրոցները և արհեստագործական դպրոցները, ինչպես նաև մշակույթ, ռեստորանների և մարզական խմբերի ոլորտները: Միևնույն ժամանակ, կանցլերը կոչ է արել չթուլացնել զգոնությունը:
Ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալների՝ Գերմանիայում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 2 390 928 մարդ, որի պատճառով արձանագրվել է 67 903 մահ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մերկել