Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 111,3 միլիոնը

16:20   22 Փետրվար 2021    254

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 111 365 522-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:

COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 466 241-ի, ապաքինվել է ավելի քան 86 միլիոն մարդ:

10 միլիոն կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակված և մահացած մարդկանց թվով, որտեղ հայտնաբերվել է COVID-ով վարակված 28 133 699 դեպք, գրանցվել է 498 883 մահ, ավելի քան 18 միլիոն մարդ ապաքինվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները