Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը

16:40   22 Փետրվար 2021    257

Սոչիում մեկնարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Նախատեսվում է, որ երկու ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն համալիր, ինչպես նաև ռազմական անվտանգության և ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցության ոլորտներում ի հայտ եկող խնդիրներին համատեղ արձանագքելու վերաբերյալ հարցերը:

Բացի այդ, Լուկաշենկոն և Պուտինը կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հարցով:

Բելառուս առաջնորդի նախագահական լրագրողական թիմից հայտնել են, որ բանակցությունները սկսելուց առաջ Պուտինն ու Լուկաշենկոն միասին կճաշեն և դահուկներով զբոսանքի կգնան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին-Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները